Հունիսի 25-ին, ժամը 18:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 72/10 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը պոկվել է եւ մասնակի փակել ճանապարհի երթեւեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: 

Նույն օրը, ժամը 16:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կոմիտասի անվան պետական կոնսերվա­տորիայի մոտակայքում՝ այգում, ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարար­ների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ կա­նաչապատման ծառայության աշխատակիցների ժամանելը: