Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 25-ին, ժամը 18:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում գտնվող անտառային տարածքում ծառը թեքվել, ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է շրջման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել էլեկտրական լարերի վրայից: