Բոլիվիայի ընտրական դատարանը պետք է քննի երկրի նախագահ Էվո Մորալեսի կողմից նախընտրական քարոզարշավի իրականացման մասին օրենսդրությունը:

Դատարանի տեղեկատվական պորտալը հաղորդել է, որ համապատասխան որոշումը հրապարակել է հանրապետության Գերագույն դատարանը, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

Որոշման համաձայն՝ Մորալեսը հնարավոր է խախտել է հանրային միջոցառումների ժամանակ քարոզարշավի իրականացման արգելքը:

Ընդդիմությունը պետության ղեկավարի դեմ բողոք է ներկայացրել Մորոչատա նահանգում նրա ելույթի պատճառով:

Դրա ընթացքում, դիմելով նահանգի ղեկավարին, Մորալեսն ասել է. «Եթե դուք ինձ երաշխավորում եք 100 տոկոս ձայներ, հաջորդ տարի դուք կստանաք այն ամենն, ինչ ուզում եք»: Ավելի ուշ նախագահը ներողություն է խնդրևել այդ բառերի համար եւ դրանք  կատակ անվանել:

Եթե դատարանը ճանաչի, որ Մորալեսը խախտել է օրենքը, նրան կարող է կալանք սպառնալ, ուղղիչ աշխատանքներ կամ տուգանք:

Մորալեսը Բոլիվիայի նախագահի պաշտոնում արդեն պաշտոնավարման տեւողության ռեկորդ է սահմանել:Երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը ներկայացնում է բնիկ հնդկացիական բնակչությանը, իշխանության է եկել 2005-ին ընտրությունների արդյունքներով:

Նա վերընտրվել է 2009 եւ 2014 թվականներին՝ չնայած երրորդ ժամկետում անընդմեջ առաջադրվելու արգելքին:

 2017-ի նոյեմբերին Բոլիվիայի ՍԴ-ն որոշում էր ընդունել, որի համաձայն Մորալեսը կարող է եւս մեկ ժամկետով առաջադրվել: Հերթական նախագահական ընտրությունները Բոլիվիայում կանցկացվեն այս տարվա հոկտեմբերին: