Բաղդադը ոչ մի պարագայում թույլ չի տա ԱՄՆ-ին Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան բազաներն օգտագործել Իրանին ռազմական հարված հասցնելու համար: Այս մասին երեքշաբթի CNN-ին տված հարցազրույցում ասել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք ցանկանում, որ մեր տարածքը վերածվի միջանկյալ ռազմադաշտի մեր որեւէ հարեւանի, այդ թվում Իրանի դեմ ցանկացած թշնամական գործողությունների համար», - ընդգծել է Սալեհը:

«Դա Իրաքի եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ համաձայնագրի բաղկացուցիչ մաս չէ», - հավելել է նա՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի եւ հակաահաբեկչական կոալիցիայի զորքերը Իրաքում գտնվում են այդ  երկրի իշխանությունների հրավերով եւ միակ նպատակով՝  ԻՊ խմբավորմանը հակազդելու համար:

«Օտարերկրյա ռազմական կոնտինգենտների ներկայության ժամեկտը  կախված կլինի Իրաքի կառավարության կարքիներից եւ մեր հրամանատարության վերլուծույթունից», - հավաստիացրել է Սալեհը:

«Մենք իսկապես անհագստացած ենք էսկալացիայից (ԱՄՆ եւ Իրանի միջեւ լարվածությունից) եւ Իրաքի համար նրա հետեւանքներից: Իրաքը վերջին 40 տարում դժոխքի միջով է անցել, - շարունակել է Սալեհը՝ որպես վառ օրինակ նշելով ԻՊ դեմ պայքարը,-մենք ուզում ենք կենտրոնանալ վերականգնման, հաշտության եւ առաջընթացի վրա՝ թույլ չտալով նորից մեզ հակամարտության մեջ ներքաշել:

Ես ուզում եմ տարածաշրջանի բոլոր երկրներին, ինչպես նաեւ միջազգային խաղացողներին ասել, որ Իրանի կայունությունը եւ անվտանգությունը կենսական կարեւորություն ունեն եւ չարժե թերագնահատել այդ ուղղությամբ ձեռք բերված նվաճումները», - նկատել է նախագահը:

Նա դրական է գնահատել նախագահ Դոնալդ Թրամփի հայտարաությունները, որ նա վերջին պահին հրաժարվել է Իրանին ռազմական հարված հասցնել:

«Մենք, իհարկե, երջանիկ ենք, որ պատերազմը կանխվել է: Աշխարհի այդ հատվածը այնքան երկար ժամանակ է համակմարտությունների ցիկլով անցել, որ մեզ նոր պատերզմ պետք չէ: Այս խնդիրը ռազմական լուծում չունի», - վստահ է Սալեհը:

Իրաքի նախագահին ուղղված հարցերը պայմանավորված էին անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ CBS-ին տված հարցազրույցով: Թրամփը հարցազրույցի ժամանակ ասել էր, որ կցանկանար պահպանել Իրաքում ռազմական բազան, որպեսզի հնարավորություն ունենա մի փոքր հետեւելու Իրանին, որն իսկական խնդիր է:

Երեքշաբթի Twitter-ի իր էջոեւմ ԱՄՆ-ն Թեհրանին սպառնացել էր հզոր հարված հասցնել՝ ընդհուպ մինչեւ ոչնչացում՝ Ամերիկայի դեմ ցանկացած հարձակման դեպքում:

Իրավիճակի սրացում

Իրանի շուրջ իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերում ենթադրյալ հարձակումից հետո պայթյուններ եւ հրդեհներ էին տեղի ունեցել:

ԱՄՆ-ն միջադեպի համնար մեղավոր է համարում Իրանին, նրանց աջակցել են Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան, իսկ Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները:

Հունիսի 20-ին Իրանի Զինված ուժերը խոցել էին ԱՄՆ ՌԾՈւ RQ-4 անօդաչու հետախուզական թռչող սարքը, որից հետո ԱՄՆ-ն,  նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների համաձայն, պատրաստել էր ռազմական գործողություն, որը նախատեսում էր Իրանի տարածքում  երեք օբյեկտների դեմ կետային հարվածների իրականացում: ԱՄՆ նախագահի տեղեկատվության համաձայն՝ այդ գործողությունից 10 րոպե առաջ նա հրամայել էր չանցկացնել այն՝ անհամաչափ համարելով Իրանի գործողություններին: