Հունիսի 25-ին Երեւանի Նորք Մարաշ թաղամասի տներից մեկում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողը 29-ամյա երիտասարդ է։  Այս մասին NEWS.am–ին  հայտնեց  Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

 Նա նշեց, որ կասկածյալը բերման է ենթարկվել։

Դեպքի կապակցությամբ հարուցվել է  քրեական գործ ՝ ՀՀ ՔՕ-ի 104-րդ  հոդվածի՝ սպանության  հատկանիշներով։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: