Ոչ ոք չի կարող իրավաբանի  գործառույթ ստանձնել եւ համապատասխան գնահատական տալ կոնկրետ իրավաբանական հարցերին, որոնք կապված են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի ընթացիկ գործընթացի հետ:

Հունիսի 26-ին ԱԺ ճեպազրույցին այս մասին ասաց ԲՀԿ-ից փոխխոսնակ Վահե Ենֆիաջյանը՝  մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական կալանքը:

Նրա խոսքով՝ նրանք դեռ լիարժեք տեղեկատվություն եւ աշխատանքի համապատասխան փորձ չունեն տվյալ ոլորտում, ԲՀԿ-ի պատգամավորներն չեն ստանձնի նման դեր եւ գնահատական չեն տա տվյալ գործով:

Ընդ որում նա ընդգծեց, որ Հայաստանում բոլոր դատական գործըթնացները միայն իրավական հունով պետք է ընթանան:

Հիշեցնենք, որ նախօրեին Վերաքննիչ դատարանը չեղարկել էր առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը եւ կալանավորել էր նրան: