Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ մի քաղաքական հետապնդում չկա: Հունիսի 26-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց  «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Աննա Կարապետյանը:

Նրա խոսքով, սկզբում կասկածներ էին առաջացել գործի կասեցման օրինականության եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ:

«Գործով դատական որոշումը երեկ է  հրապարակվել է եւ քանի որ ես լիովին տեղեկացված եմ հիմնավորումների վերաբերյալ, ապա կնախընտրեմ ձեռնպահ մնալ դատական որոշման մեկնաբանությունից, որպեսզի այդ մեկնաբանությունը թյուրիմացություններ չառաջացնի», - ասաց Կարապետյանը՝ հավելելով միայն, որ գործընթացը միայն օրենքի շրջանակում է ընթանալու: Նա նշեց, որ մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքների բացահայտումը հասարակության կողմից ներկայացված պահանջ է»:Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ նախկինում, նախորդ իշխանությունների օրոք նա եղել է Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի փորձագետ եւ միաժամանակ հրապարակայնորեն ոչ մի անգամ չի արտահայտվել «Մարտի 1-ի գործով» հանրության կողմից որեւիցե պահանջի մասին, Կարապետյանը պատասխանեց, որ այն տարիներին ինքն ընդամենն աշխատել է, իսկ քաղաքականությամբ չի զբաղվել: «Ես մեծացել եմ քաղաքականացված ընտանիքում եւ ներգրավված էի քաղաքական գործընթացներին: Հայրս՝ որպես քաղբանտրակյալ անցել է «Մարտի 1-ի գործով»: Իսկ հիմա թույլ տվեք ես շարունակեմ»,- ամփոփեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախօրեին Վերաքննիչ դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին եւ նրան կալանավորել է: