իրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչեւ հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության եւ մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել:

Հումանիտար Ականազերծման եւ Փորձագիտական Կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապեւտիկ բնույթի

բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու,  ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 8 քաղաքացի, մանկաբույժը զննել եւ համապատասխան բուժում է նշանակել 22 երեխայի։