Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մինչ քաղաքապետ ընտրվելը հարցազրույցներից մեկում պատմել էր, որ իր ծննդավայր Տրապիզոնը հայ ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի հետ շրջելուց հետո սկսել է այլ հայացքով նայել քաղաքային էսթետիկ ճարտարապետությանն ու բարձրահարկ շենքերին։

Էքրեմ Իմամօղլուն շեշտել է, որ քաղաքներին ճարտարապետի աչքով նայելը սովորել է հայ ճարտարապետ Զաքարի Միլդանօղլուից։

Նշենք, որ Զաքարիա Միլդանօղլուն մասնակցել է Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաեւ մեծ աշխատանք է տարել Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների պահպանման գործում։