Volvo Cars ընկերությունը սկսում է ХС90 մոդելի երկու զրահապատ մոդիֆիկացիաների արտադրությունը։ Դրանք կունենան գերամուր 10 միլիմետրանոց պողպատե հենք եւ 50 միլիմետր հաստությամբ զրահապատ ապակի։ Ավտոարտադրողն այսպես պատրաստվում է պատասխանել մեքենաների՝ վերջին ժամանակներս ավելացած զրահապատ պահանջարկին «պաշտպանության կարիք ունեցող մարդկանց համար», ասվում է չորեքշաբթի հրապարակված ընկերության մամլո ամփոփագրում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Զրահապատ մոդելը պահանջում է նոր կանգնակներ եւ արգելակներ, քանի որ պաշտպանության տարրերը ծանրացնում են այն 1,4 տոննայով։ Հիմնական մոդիֆիկացիայի հավաքումը կկատարվի Գյոթեբորգի գործարանում, բայց մեքենայի զրահի տեղադրման համար այն կուղարկվի Գերմանիա։

«Ներկայացված բալիստիկ պահանջներն ապահովելու համար արտադրությունն իրականացվում է գաղտնի, խիստ կանոնակարգի եւ վերահսկողության պայմաններում»,- նշում է Volvo Cars հատուկ մեքենաների շուկայի գծով տնօրեն Սթեֆան Գրինը։

Առաջին զրահապատ Volvo ХС90-ը հարահոսից ցած կիջնի այս տարեվերջին։ Մյուս՝ ավելի թեթեւ մոդիֆիկացիան կարտադրվի Բրազիլիայում։ Դրա վաճառքի սկիզբը նախատեսված է հաջորդ տարվա առաջին կեսին։