Մոսկվան եւˊ ԱՄՆ-ին եւˊ Իրանին կհամոզի երկխոսություն սկսել ճգնաժամի կարգավորման համար, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Աբդուլլա բեն Զայեդ ալ-Նահյանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք կհամոզենք թե մեր իրանցի գործընկերներին, թե ամերիկացի գործընկերներին, որ պետք է հեռանալ այդ  վտանգավոր գծից,  քաղաքակիրթ երկխոսության միջոցով կարգավորել հակասությունները: Իհարկե, դա ենթադրում է վերջնագրերի, պատժամիջոցների եւ շանտաժի քաղաքականության դադարեցում», - ասել է Լավրովը: