Անչափահասների հետ աշխատանքի համար վերականգնողական մարմիններ են պետք: Մարդու իրավունքներին նվիրված քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: 


Նրա խոսքով այժմ հպարտության առարկա է այն հանգամանքը, որ մանկական գաղութում ընդամենը մեկ անչափահաս է գտնվում: Սակայն դա բոլորովին չի խոսում այն մասին, որ ընդհանուր առմամաբ հանրապետությունում վերացել է նման երեւույթն ինչպիսին մանկական հանցավորություն  է:

Նելլի Դուրյանը նշեց, որ անհչափահասների մասնկացությամբ տարեկան 200-300 դրվագ է գրանցվում:

Այժմ գործարկվում է անչափահասների վերադարձն ընտանիքի խնամքի տակ:

«Սակայն ակնհայտ է, որ ընտանիքը հաճախ ի վիճակի չէ ուղղել երեխայի վարքը: Դրա համար անհրաժեշտ են մարմիններ՝ անչափահասների հետ աշխատանքի համար հատուկ կենտրոններ: Հակառակ դեպքում երեխաները նորից կարող են դրսում հայտնվել մուրացկանների կամ իրավախախտների տեսքով», - նշեց Նելլի Դուրյանը: