Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի եւ առեւտրի խթանման նախարար Կարմելո Աբելան։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում է Մալթայի արտգործնախարարի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։