Իր ժամանակին ամեն ինչի մասին կտեղեկացնենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ընդհանուր քանի՞ նիստ է անցկացրել հատուկ ստեղծված 2016 թվականի ապրիլյան թեժացման հանգամանքների քննիչ հանձնաժողովը՝ հաշվի առնելով, որ մամուլում տեղեկություհն է հայտնվել գաղտնի նիստ անցկացնելու մասին:

Ընդ որում՝ նա հավաստիացրեց, որ մտադրություն չունի եւ չի պատրաստվում այս հարցով որեւէ մեկին առանձին հարցազրույց տալ: