Էվոկաբանկի նոր՝ պրեմիում դասի Visa Infinite քարտը դրա տերերի առջեւ մեծ թվով նոր հնարավորություններ է բացում՝ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ամբողջաշխարհում (ֆոտոռեպորտաժ):

Էվոկաբանկի վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ քարտի տերը եւ նրա ընտանիքի անդամները արտասահմանումճանապարհորդելու համար անվճար ապահովագրություն են ստանում. նրանք այսուհետեւ ստիպված չեն լինի յուրաքանչյուր ուղեւորությունից առաջ ապահովագրությանձեւակերպման համար ժամանակ եւ փող ծախսել:

Օդանավակայաններում քարտի տերերին հասանելի կլինի հատուկ ծառայություն, որը նրանց հնարավորություն կտա խուսափել հերթերից՝ շատ ժամանակ տնտեսելով:

Քարտի տերերը կարող են աշխարհի օդանավակայանների մեծ մասում անվճար մտնել բիզնես դահլիճներ, ավելին՝ չվերթի չեղարկման կամ ուղեբեռի կորելու պատճառով բոլործախսերը եւ կորուստները նույնպես կփոխհատուցվեն:

Visa Infinite քարտի տերերը ամբողջ աշխարհում լյուքս դասի ավելի քան 900 հյուրանոցներում ավտոմատ դառնում են ՎԻՓ հյուր եւ ամրագրված համարի ափգրեյդ ստանում: Իսկհամարների, ինչպես նաեւ օդանավերի տոմսերի կամ ռեստորաններում սեղանների ամրագրման բուն գործընթացը կարելի է վստահել կոնսիերժ ծառայությանը, որի ծառայությունըքարտատիրոջ համար նույնպես անվճար է:

Էվոկաբանկի Visa Infinite-ի եւս մեկ հետաքրքիր առավելությունն է այս քարտով վճարվող գնումների ապահովագրությունը. եթե ձեռք բերված ապրանքները գողացել են կամ եթեդրանց վրա թերություններ են հայտնաբերվել կամ խնդիրներ, որոնք չեն մարվում արտադրողի կամ վաճառողի կողմից, Visa-ն բոլոր վնասները փոխհատուցում է:

Էվոկաբանկը նոր քարտի շնորհանդեսը որոշել էր անցկացնել բոլոր հնարավոր վայրերից ամենաանսպասելիում՝ հեծանվաուղում:

Տաթեւիկ Խաչատրյանը խոստովանեց, որ կազմակերպիչները շատ տարբերակներ ունեին, բայց որոշեցին ընտրել եղածներից ամենայուրօրինակը՝ հեծանվաուղին: Այստեղ մեծբացօթյա տարածություն կա, որտեղ կարելի է վայելել ընկերների եւ գործընկերների հետ շփումը, շքեղ հրավառությունը եւ հայտնի երգչուհիներ Սրբուկի եւ իհարկե, ԻվետաՄուկուչյանի՝ բանկի գովազդային դեմքի, կատարումները:

Քարտի շնորհանդեսին ներկա էին բանկի հաճախորդները, գործընկեր բանկերի ներկայացուցիչներ, Կենտրոնական բանկի ղեկավարությունը, ինչպես նաեւ հատուկ հյուրը՝ Visa International ընկերության բիզնեսի զարգացման տարածաշրջանային տնօրեն Իրինա Վաչարաձեն:

Քարտի շնորհանդեսին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար հրավիրատոմս ստացած բոլոր հյուրերը Visa Infinite կստանան անվճար՝ առանց քարտիսպասարկման համար տարեկան վճարի կատարման անհրաժեշտության:

Ավելին՝ իր բոլոր առավելություններով նման քարտ անվճար կարող են ստանալ նաեւ բոլոր բլոգերները, դերասանները, երգիչները եւ այլ «ազդեցիկները», որոնք «Ինսթագրամում»կամ «Ֆեյսբուքում» ավելի քան 20 000 բաժանորդ ունեն: Նրանք կդառնան բանկի ՎԻՓ հաճախորդները եւ անվճար կսպասարկվեն ՎԻՓ գոտում: