ԵՄ-ում սննդամթերքի 9 տոկոսի իրական բաղադրությունը չի համապատասխանում փաթեթավորման վրա նշվածին: Դա վերաբերում է բրենդային սննդամթերքներին, որոնք վաճառվում են ԵՄ տարբեր երկրներում  մեկ անվան տակ եւ նույն  փաթեթավորմամբ, հաղորդում է «Եվրոպուլսը»:

Այսպիսին են  Եվրահանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքները:

Սննդի որակի վերահսկման ազգային ծառայությունների որոշ դիտարկումների համաձայն արեւմտյան Եվրոպայում նույն բրենդների արտադրանքի որակն ավելի բարձր է, քան արեւելյան Եվրոպայում:

Սակայն այս հետազոտությունը չի հաստատել նման տարբերությունը.  փաթեթավորման վրա նշվածին չհամապտասխանող մթերքների բաղադրություն հանդիպել է եւˊ Արեւելյան եւˊ Արեւմտյան Եվրոպայում:

Հետազոտությունում դիտարկվել է ԵՄ 19 երկրներում ավելի քան 1.3 հազար սննդամթերք: