Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրային համաձայնագիրը պատրաստ է «մոտավորապես 90 տոկոսով»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, տեղեկացրել է CNBC հեռուստաալիքը։

«Մենք այդ ճանապարհը հաղթահարել ենք 90 տոկոսով, եւ ես կարծում եմ, որ կա այն ավարտելու հնարավորություն»,- ասել է Մնուչինը հեռուստաալիքի հարցազրույցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կհանդիպեն այս շաբաթ Ճապոնիայում, G20-ի գագաթաժողովում՝ հուսալով հասնել լիցքաթափման 11-ամսյա առեւտրային պատերազմում։