Հունիսի 25-ին, ժամը 14.37-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Թոթովենցի փողոցում վիճաբանություն է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, նշված փողոցում վիճաբանության ժամանակ «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդը ձեռքերով եւ ոտքերով հարվածել է 69-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են «Օպել Աստրա»-ի վարորդի ինքնությունը. 23-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հաղորդում տվել, որ վիճաբանության ժամանակ 69-ամյա տղամարդու 35-ամյա որդին բանալիով հարվածել եւ վնասել է իր ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը եւ դիմապակին՝ պատճառելով 70.000 դրամի վնաս:

35-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: