Հունիսի 24-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ դրամապանակը կորցրել է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 24-ին, ժամը 20.00-ից 20.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում քաղաքացուհու պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 1.000 դոլար, հիշողության կրիչ եւ բանկային քարտեր:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Հալաբյան փողոցից բերման են ենթարկել 31-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր: