Մայիսի 27-ին, ժամը 09.45-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Արարատյան փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ տան մոտ կայանված իր եւ հարեւանի «Մերսեդես» մեքենաների շարժիչի ծածկոցները բացել են եւ գողացել բորտ-համակարգիչները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 25-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել Անտառային փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: