Հունիսի 25-ին, ժամը 08.35-ին, Ռուբինյանց փողոցի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ գիշերը շենքի բակում կայանված «Հոնդա» մակնիշի մեքենայի դռան ապակին կոտրել ու բեռնախցիկից գողացել են գազի բալոնը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 10.05-ին ոստիկանություն է զանգահարել նաեւ Ուլնեցու փողոցի մի բնակիչ. «Օպելի» ապակին կոտրել ու գողացել էին գազի բալոնը:

Երկու դեպքով էլ մեկնել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունները կատարել է Նորաշխարհյան 4-րդ փողոցի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ: Նույն օրը, ժամը 13-ին նա բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ նա է գողացել նաեւ Ազատության պողոտայում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի մարտկոցը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: