Լիբանանի կառավարությունը եւ խորհրդարանը դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագրին, հայտնել է վարչապետ Սաադ Հարիրին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը:

Խաղաղ գործըթացի ախուժացման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի առաջին փուլը քննարկվում է Բահրեյնում տնտեսական համաժողովին եւ կոչ է անում 50 մլրդ դոլարի չափով ներդրումային հիմնադրամի ստեղծման՝ Պաղեստինի եւ հարեւան արաբական երկրների տնտեսության խթանման համար:

Լիբանանի համար հատկացված 6 մլրդ դոլարը երկրում դիտարկվում են որպես խթան  պաղեստինցիների մշտական բնակությունն ընդունելու համար, որոնք 1948-ին՝ Իսրայելի ստեղծման պահից, լիբանանցիների շրջանում ապրել են որպես փախստական:

Լիբանանի հիմնական կուսակցությունները դեմ են պաղեստինցիների մշտական բնակեցմանը՝ հիմնականում քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ միջկրոնական հավասարակշռությունը խաթարելու մտավախության պատճառով:

«Կառավարությունը եւ խորհրդարանը դեմ են այս գործարքին, եւ մեր Սահմանադրությունը արգելում է հպատակագրումը», - ասել է  Հարիրին:

Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերին նույնպես դեմ է հանդես եկել ԱՄՆ նախաձեռնությանը՝ ասելով, որ ցանկացածն, ով կարծում է, որ «միլիարդավոր դոլարներ թափահարելով» կարող է Լիբանանին ստիպել հրաժարվել «իր սկզբունքներից», սխալվում է: