Ֆրանսիան ցանկանում է, որ G20-ի առաջնորդները կլիմայի փոփոխության կապակցությամբ վճռական գործողությունների մասին հայտարարությամբ հանդես գան: Տոկիոյում այս շաբաթ G20-ի հանդիպման նախաշեմին, որում կլիմայի փոփոխությունը, առեւտրի եւ Իրանի հետ լարվածությանհետ միասին կլինի մի քանի վիճելի հարցերից մեկը, ասել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է  AFP-ն:

Ակնկալվում է, որ G20-ի գագաթնաժողովին գերիշխող կլինի Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրային պատերազմը, ինչպես նաեւ մտավախությունը, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածության աճը կարող է հանգեցնել պատերազմի:

Սակայն կլիմայի փոփոխությունը նույնպես մարտի դաշտ կդառնա: Վաշինգտոնը, հավանաբար, դեմ հանդես կգա Կլիմայի մասին Փարիզի համաձայանգրի հղումներին, որից մտադիր է դուրս գալ:

«Ինձ համար դա կարմիր գիծ է: Եթե մենք չխոսենք Փարիզի համաձայնագրի մասին, եթե ամբողջ G20-ի համաձայնության հասնելու համար, մենք չենք կարող պաշտպանել կլիմայական հավակնությունները, ապա դա առանց Ֆրանսիայի կլինի», - ասել է Մակրոնը:

Մոտ 200 երկրներ ստորագրել են Կլիմայի մասին Փարիզի համաձայնագիրը: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դուրս գալ համաձայնագրից եւ այդ գործընթացը մի քանի տարի կտեւի: