Պատերազմն Իրանի հետ երկար չի լինի։ Այս մասին Fox Business Network-ի հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ պատերազմը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ արագ կլինի։ Ընդ որում՝ նա նորից հայտարարել է ռազմական առճակատումից ոխւսափելու ցանկության մասին։ «Ես հույս ունեմ, որ ոչ, բայց մենք գտնվում ենք շատ ուժեղ դիրքում, եթե ինչ-որ բան պատահի»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատերազմ է հասունանում։ «Ես պարզապես ասում եմ, որ եթե ինչ-որ բան պատահի, դա այնքան էլ երկար չի տեւի»։

Նշենք, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ ԻԻՀ-ն խփեց ամերիկյան անօդաչու սարքը։ Թեհրանը պնդում է, որ անօդաչուն խախտել է իրանական օդային տարածքը եւ խփվել է բազմաթիբ նախազգուշացումներից հետո։ Վաշինգտոնը հայտարարում է, որ անօդաչուն չի խախտել Իրանի օդային տարածքը։ Հունիսի 24-ին Թրամփը նոր պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ, որոնք վերաբերում են գերագույն առաջնորդին եւ ԻՀՊԿ հրամանատարներին, ինչպես նաեւ ծախատեսում է պատժամիջոցներ մտցնել երկրի ԱԳ նախարարի դեմ։

Պատժամիջոցներ մտցնելուց հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ վարչակազմն» անվանել է «մտավոր հետամնաց»Լ Ի պատասխան՝ Թրամփը սպառնացել է «ոչնչացնել» Իրանը։

«Ես չեմ կարծում, որ նրանց (Իրանի) առաջնորդները խելացի են»,- ասել է Թրամփը Fox Business Network-ի հարցազրույցում։ «Իրանը լիակատար կործանման եզրին է»,- ավելացրել է նա՝ վկայակոչելով ԱՄՆ պատժամիջոցները, ինչպես նաեւ հուզումները երկրում եւ տնտեսական այլ խնդիրներ։