Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կասկածում է նրանում, որ G20-ի առաջնորդները կարող են կարեւոր դեր խաղալ հակամարտությունների, ինչպիսին ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիմակայությունն է,  կարգավորման հարցում, հաղորդում  է AP-ն:

Մերկելը հայտնել է, որ G20-ի գագաթնաժողովները հնարավորություն են տալիս բանակցություններ անցկացնել կուլուարներում, որոնք կարող են օգնել անվտանգության քաղաքականության հարցերի լուծման ժամանակ, բայց երկրները չպետք է ծանրաբեռնեն ձեւաչափը:

Նա նշել է, որ ուշադրության կենտրոնում են մնում տնտեսական հարցերը, որոնք առաջացել են 10 տարի առաջ ֆինանսական ճգնաժամից հետո:

«Ես պատրանքներ չունեմ արտաքին քաղաքականության հարցերի վրա  G20-ի ազդեցության վերաբերյալ, որոնք չեն կարող լուծվել ՄԱԿ ԱԽ-ում»:

G-20-ի առաջնորդները հունիսի 28-29 կհավաքվեն Օսակայում: