Կանխավճարային սակագնային «Z» պլանը բաժանորդի նհնարավորությու ն էընձեռում օգտվել «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից՝որքան անհրաժեշտ է: «Z» պլանի շրջանակներում նաև տրամադրվում է ինտերնետ-փաթեթ, խոսելաժամանակ, ինչպես նաև SMS-ներ ուղարկելու հնարավորություն:

«Z» սերնդի ներկայացուցիչները մեծացելեն տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած և թվայնացված միջավայրում:

Հետևաբար այս սերնդի՝հաղորդակցության հետ կապված պատկերացումներն ու սպասելիքները մի փոքր այլ են: «Z»-ը ապագայի սերունդն է՝ ազատատենչ, հավակնոտ, ստեղծագործ ու ինքնավստահ: Տարիքային այս խումբը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Այսպես՝ «Z» սակագնային պլանը, բացի ինտերնետն ու րոպեները նաև ներառում է թոփ 5 մեսինջերներից՝«Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորությունը:

Այս առումով «Z»-ը, ինչպես նաև «X» և «Y» սակագնային պլաններն աննախադեպ հնարավարություններ են ընձեռում», -ասել է Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն ՌալֆՅիրիկյանը:

«Z» սակագնային պլանի մասին առաջինը տեղեկացել ե նՖեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը՝  Ռալֆ Յիրիկյանի տեսաուղերձից:

Ինտերնետ-փաթեթի, խոսելաժամանակի, ինչպես նաև SMS-ներ ուղարկելու հնարավորությունները հետևյալն են.

* Հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, բացառությամբ մեսինջերների միջոցով ստացված հղումներով բովանդակություններ բեռնելու ու դիտելու դեպքերի (օրինակ՝ Youtube). այդ դեպքերում օգտագործվում են հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը:

** 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո:

Ակտիվացման կոդ՝ *208*1800#

Ակտիվացման գին՝ 1800 դրամ/30 օր