Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այդ օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Սեյրան Ստեփանյանը իր վարած Volkswagen Bora մակիշի 35 AԼ 768 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցի թիվ 52 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 60-ամյա Համեստ Սարգսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ, տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս. Ստեփանյանն աշխատում է Լոռու մարզի ռադիոհեռուստատեսության պետ, իսկ վիրավորը, ում կյանքի համար բժիշկները պայքարում են, աշխատում է Վանաձորի հոսպիտալում՝ ճաշարանի պետ։