Այս մեկ կադրն արտացոլում է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին միգրացիոն ճգնաժամի ողջ իրականությունը: Օսկար-Ալբերտո Մարտինեսն ու նրա 23 ամսական դուստրը փորձել են Ռիո Գրանդե գետով հատել ԱՄՆ սահմանը, հաղորդում է Euronews-ը:

Երեխան կյանքի վերջին րոպեներին շապիկի տակից ձեռքը գցել է հոր ուսին: Ներգաղթյալների ողբերգական ճակատագիրն արտացոլող լուսանկարը հայտնվել է La Jornada մեքսիկական թերթում:

Մեքսիկական մամուլի հաղորդմամբ՝ Սալվադորի բնակիչը հիասթափված էր, քանի որ չէր կարողանում ուղիղ դիմել ԱՄՆ իշխանություններին ու քաղաքական ապաստան խնդրել, այդ պատճառով նա դստեր հետ անցած կիրակի փորձել է գետով հատել սահմանը:

Զոհվածի կինը ոստիկանությանը հայտնել է, որ Մարտինեսն ափով հետ է վերադարձել իր հետեւից՝ երեխային թողնելով ափին, սակայն երեխան նետվել է ջուրը: Մարտինեսը կրկին վերադարձել է ափ երեխայի մոտ, սակայն այդ պահին ուժեղ հոսանքը նրանց նետել է ափ:

«Ցավալի է, որ նման բան է տեղի ունենում: Մենք միշտ դատապարտել ենք այն, որ ավելի շատ մարդ է զոհվում՝ հատելով գետը»,- ասել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է անօրինական ներգաղթյալների նկատմամբ միջոցները՝ կտրուկ կրճատելով նրանց թիվը: