Սան Ֆրանցիսկոյում արգելել են էլեկտրոնային ծխախոտների վաճառքը, հաղորդում է.Americaru-ն: 

Ընդ որում, Կալիֆորնիայում գործում է Juul Labs ընկերությունը՝ ԱՄՆ-ում ամենահայտնի էլեկտրոնային ծխախոտների արտադրողը:

Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ այդ քայլը ծխողներին կստիպի վերադառնալ սովորական ծխախոտներին եւ «զարգացող սեւ շուկա» կստեղծի:

Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը 10 օր ունի օրենքը ստորագրելու համար: Նա վստահեցնում է, որ այն ուժի մեջ կմտնի 7 ամիս անց:

Ընկերությունները մտադիր են  այդ որոշման դեմ հայցեր ներկայացնել: