Չինաստանում ռեստորանի սեփականատերը լավ կատակի համար զեղչեր է առաջարկում:

The Beijing News-ի հաղորդմամբ՝ ռեստորանի սեփականատերը՝ Չենը, գովազդ է տեղադրել, որում նշվում են կատակի համար մինչեւ 10% զեղչերի մասին, իսկ եթե կատակն իրեն ստիպի ժպտալ, ապա 50%:

Առաջարկը դուր է եկել այցելուներին: Նրանցից մեկը 30% զեղչ է ստացել: Չենի խոսքով՝ ռեստորան բացելիս իր նպատակը ոչ թե գումար վաստակելն էր, այլ երջանիկ լինելը: