Գերմանիայի Բրանդենբուրգ դաշնային հողում ոստիկանությունը կանգնեցրել է տղամարդուն, որը որոշել է մերկ զբոսանքի գնալ իր սկուտերով:

Տղամարդը ոստիկաններին ասել է. «իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, չէ՞ որ շոգ է», հաղորդում է Euronews-ը:

Ոստիկանության խոսքով՝ մերկ վարելը իրավախախտում չէ, սակայն տվյալ դեպքում տղամարդը կարող էր անցորդներին շոկի ենթարկել իր տեսքով: Այդ հանգամանքը դիտարկվում է որպես վարչական իրավախախտում:

Վարորդը ստիպված է եղել ճանապարհը շարունակելու համար շորտեր հագնել:

Նմանատիպ դեպք է տեղի ունեցել այս շաբաթ Գերմանիայի արեւմուտքում: 32-ամյա տղամարդը մերկ վազել է սուպերմարկետում: Աշխատակիցերի կոչերին նա չի արձագանքել: Փախնելով անձնակազմից՝ տղամարդը գարեջուր եւ բանան է վերցրել, որպեսզի տեղում խմի եւ ուտի: Իրավախախտին տարել են ոստիկանություն, որտեղ նա հրաժարվել է ալկոտեստ անցնել, նրան բաց են թողել միայն երեկոյան: