ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները խոստանում է հարմար պահի ներկայացնել «դարի գործարքի» քաղաքական մասը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: 

«Դիմելով ֆինանսների նախարարին եւ գործարար հանրությանը, գործին ներգրավել եմ մարդկանց, որոնք իրավիճակը տեսնում են այնպես, ինչպես ես: Իրականում այդ խնդիրը տնտեսական տեսանկյունից լուծելի է…Մենք կարծում ենք, որ կարեւոր է քաղաքական տեսանկյունից առաջ ցույց տալ տնտեսական տեսանկյունը»,- ասել է Քուշները:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ նախագահի վարչակազմի ծրագրի բյուջեն կազմում է 50 մլրդ դոլար: