ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 18:27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արաբկիր զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին, մարվել՝ 20:48-ին: