Մոսկվան մտադիր է մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա: Այս մասին հայտարարել է ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիայի Հանրապետություն «Ս-400 Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարումն ավարտին կհասցվի մինչեւ տարեվերջ: Առաջին խմբաքանակը կարող է մատակարարվել արդեն հաջորդ ամիս»,- ասել է նա:

Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը հայտնել է, որ համակարգերը 99%-ով պատրաստ են Անկարա մատակարարման համար: