ԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 20:00-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Սևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Մ., ծնված 1948 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը տեղափոխվել է Ճամբարակի ԲԿ, որտեղ և մահացել է։