Հունիսի 21-ին եւ 22-ին ոստիկանները Սյունիքի մարզում ուժեղացված ծառայություն են իրականցրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

150 ոստիկանից բաղկացած 37 կարգախմբեր են ձեւավորվել։ Տարբեր կասկածանքներով Ոստիկանության Կապանի, Գորիսի եւ Սիսիանի բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 65 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ եւ նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

Ուժեղացված ծառայության ընթացքում Սյունիքի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության եւ անասնագողության մեկական դեպք, արձանագրվել է ճանապարհային կանոնների խախտման 85 դեպք։