Փրկարարները մտել են Նիժնեանգարսկի մոտ կործանված Ան-24 ինքնաթիռի օդաչուների խցիկ եւ դուրս բերել զոհված օդաչուների մարմինները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հինգշաբթի առավոտյան «Անգարա» ավիաընկերության ուղեւորատար Ան-24 ինքնաթիռը վթարային վայրէջք կատարեց Նիժնեանգարսկի օդանավակայանում այն բանից հետո, երբ օդանավի շարժիչներից մեկը դուրս եկավ շարքից։ Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս եկավ թռիչքուղու սահմաններից եւ բախվեց զտիչ սարքավորումների շինությանը։ Ինքնաթիռը բռնկվեց, երկու օդաչու զոհվեց։ Վերջին տվյալներով՝ հիվանդանոց է հասցվել 19 մարդ։ Հրդեհը մարվել է։ Ինքնաթիռի կոշտ վայրէջքի փաստով թռիչքների անվտանգության կանոնների խախտման մասին քրեական գործ է հարուցվել։