ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 27-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 52 հարց, որից 32-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- «Մանուկյան կոնյակի գործարանին», «Ռոյալ Գլաս գրուպ» ընկերությանը, «Քանաքեռի կարի ֆաբրիկային» արտոնություններ տալու մասին,

- Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

- «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին,

- «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առեվտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

- Վարժական հավաքներ հայտարարելու մասին,

- Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի անցկացման նպատակով «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին» որպես դրամաշնորհ 5 մլն դրամ գումար հատկացնելու եւ այլ հարցեր: