ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից 95,6 մլն դրամ հատկացնել ԱԻՆ-ին՝ նախարարության աշխատակազմում ստեղծված հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության բնականոն գործունեության ապահովման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԻՆ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության գործակալությունը վերակազմավորել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության, իսկ ԱԻՆ հաստիքների թիվը ավելացել է 40-ով, ինչի արդյունքում առավելագույն թիվը կազմում է 240:

2019թ. ՀՀ պետական բյուջեով ԱԻՆ-ին վերոնշյալ 40 հաստիքների պահպանման համար գումար չի հատկացվել:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է իրականացնել նորաստեղծ վարչության պահպանման ծախսերը՝ բնականոն աշխատանքը ապահովելու համար: