Հունիսի 26-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող «Մեսրոպյան հայկական դպրոցի» աշակերտներին:

Փոխվարչապետը ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային եւ մյուս ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգից ժամանած հայ աշակերտները փոխվարչապետի հետ կիսել են Հայաստան այցելության վերաբերյալ իրենց տպավորությունները: