Բահամյան կղզիներում երեք շնաձկները հարձակվել են  երիտասարդ աղջկա վրա: Բահամյան կղզիներից պաշտոնյաները հայտնել են, որ շնաձկները պոկել են Լոս Անջելեսի շրջանից 21-ամյա Ջորդան Լինդսեյի ձեռքը, ինչպես նաեւ կծել նրա ոտքերը եւ հետույքը: Աղջիկը մահացել է:

FoxNews-ը հաղորդում է, որ նրա ընտանիքը ստորջրյա լողի ժամանակ տեսել է  շնաձկներին եւ փորձել  զգուշացնել նրան, սակայն Լինդսին չի լսել նրանց:

Զբոսաշրջության նախարարությունը Բահամյան կլղզիների կառավարության եւ ժողովրդի անունից  իր խորին ցավակցությունն է հայտնում Ռոզ կղզու մոտ՝ Նյու Փրովիդենսից քիչ հեռու շնաձկների հարձակման զոհի հարազատներին եւ ընկերներին», - հայտնել է Զբոսաշրջության նախարարությունը: