Բրազիլիայի ՌՕՈւ սպան, որը ճամփորդում էր նախագահ Ժաիր Բոլսոնարոյի պատվիրակության հետ, ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրան բռնել են 39 կիլոգրամ կոկաինով, տեղեկացնում է CNN-ը։

Հայտարարության համաձայն, որը հրապարակվել է Բրազիլիայի պաշտպանության նախարարության կողմից, սպան ձերբակալվել է Սեւիլիայում, որտեղ կայանել էր Օսակա ուղեւորվող պահուստային ինքնաթիռը։

«Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՌՕՈւ սպան, որը կասկածվում է թմրանյութեր տեղափոխելու մեջ, կալանվել է Իսպանիայում, Սեւիլիայի օդանավակայանում»,- ասվում է հայտարարությունում։ Վարվում է քննություն։

Նախագահ Ժաիր Բոլսոնարոն, որը թռչում էր մյուս ինքնաթիռով, արձագանքել է ձերբակալությանը Թվիթերի միջոցով։ Նա ասել է, որ խնդրել է պաշտպանության նախարարությանը համագործակցել իսպանական իշխանությունների հետ, եւ եթե սպայի մեղքն ապացուցվի, նա «կդատապարտվի եւ կպատժվի օրենքով»։

Հիշեցնենք, որ Օսակայում տեղի կունենա «Մեծ քսանյակի» ղեկավարների գագաթաժողովը։