Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշում կայացրեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 13 քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ:

Մասնավորապես, նրանցից 4-ը տարկետում կստանա մինչեւ 2020 թվականի ամառային զորակոչը, 2-ը՝ մինչեւ 2021 թվականի ամառային զորակոչը եւ 7-ը՝ մինչեւ 2022 թվականի ամառային զորակոչը:

Որոման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշման նախագծով ներկայացված քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերում, ՀՀ կառավարության տարբեր որոշումներով տարկետում է տրվել մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը, եւ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրանց տարկետման ժամկետը։

Հատկանշական է, որ 13 հոգուց 6-ը ազգությամբ հայեր չեն: