Երեւանում, այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Գրիբոյեդով-Նաիրի Զարյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 99 CX 969 համարանիշի եւ Volkswagen մակնիշի 35 ՏG 594 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին եւ գովազդային ցուցանակին՝ տապալելով ցուցանակը։

Վթարի հետեւանքով 2 հոգի տեղափոխվել են՝ մեկը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։