ԱՄՆ-ի կողմից  սահմանի կրկնակի խախտման դեպքում Իրանի ԶՈւ պատասխանն ավելի կոշտ կլինի, քան խոցված անօդաչուի դեպքում: Tasnim գործակալությունը հայտնել է, որ հինգշաբթի այս մասին հայտնել է Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ի համար խոցված անօդաչուն կարեւոր ազդանշան էր դարձել Իրանի սահմանները չխախտելու համար, - ասել է Լարիջանին,-եթե նրանք նորից նման քայլի գնան, ԶՈՒ պատասխանն ավելի կոշտ կլինի»:

Լարիջանիի կարծիքով՝ «ԱՄՆ իշխանությունները տեղեկատվություն են ստանում կեղծավորներից, դրա համար նրանց տվյալները սխալ են»: «Եվ այդ տեղեկատվության հիման վրա նրանք որոշումներ են կայացնում Իրանի նկատմամբ», - ընդգծել է խորհրդարանի նախագահը: