Վիեննայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հայեր չեն տուժել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրիայում ՀՀ դեսպանությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Ս.թ հունիսի 26-ին Վիեննայի Wieden թաղամասի /Preßgasse/Schäffergasse/ բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառը, ավստրիական մամուլի հրապարակումների համաձայն, գազի արտահոսքն էր: Ըստ նախնական տվյալների, կա 1 զոհ եւ շուրջ 15 վիրավոր, 1 անձ որոնվում է:

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը նույն օրը կապ է հաստատել Ավստրիայի իրավասու մարմինների հետ՝ պարզելու, արդյոք պայթյունի հետեւանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր կան:

Քիչ առաջ Ավստրիայի ոստիկանությունից կապ հաստատեցին դեսպանության հետ՝ տեղեկացնելով, որ ներկա պահին տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ եւ հայեր չկան»: