«Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում Հայաստանի եւ Ռուսաստանի Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունները պայմանագրեր են ստորագրել եւ նախատեսում են եւս մի քանի գործարք կնքել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների շուրջ: Այս մասին «Զվեզդային» ասել է Հայաստանի ՌԱՀ նախագահ Ավետիք Քերոբյանը:

«Հիմա տեխնիկական համագործակցությունն անչափ դինամիկ է զարգանում, Ռուսաստանի հետ ստորագրվել են եւ նախատեսվում են ստորագրել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների նոր պայմանագրեր: Դե, որպես Ռազմաարդյունաբերական կոմիտե՝ մենք զբաղվում ենք այդ համագործակցության ռազմաարդյունաբերական ասպեկտով: Մենք Հայաստանի եւ Ռուսաստանի ձեռնարկությունների միջեւ կապերի զարգացման մշակումներ ունենք, եւ արդեն այս ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլեր կան»,- հայտարարեց նա:

Քերոբյանը խոսել է նաեւ արտադրանքի մասին, որը Հայաստանը համաժողով է բերել՝ «Պատիրոտ» կենտրոն: Նրա խոսքով՝ երկրի վահանակին ներկայացված են Հայաստանի ՌԱՀ ընկերությունների քառորդ մասը:

«Ներկայացված է ամենատարբեր սպեկտրի արտադրանք՝ զինվորական հանդերձանք (զինվորական համազգեստ, զրահաբաճկոններ, զինվորական կոշիկ), հրազեն, ռազմամթերք, ներկայացված է նաեւ միանգամայն նոր տեխնիկա՝ ջերմատեսներ, օպտիկա, լազերային եւ ռադիոտեղորոշման սարքավորումներ»,- նշեց Հայաստանի ՌԱՀ նախագահը:

Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը համաժողովը դիտարկում է որպես արդյունավետ հարթակ, որտեղ  կարելի է տարբեր երկրների հետ միջազգային համագործակցության մասին պայմանավորվել:

««Բանակ»  համաժողովը մենք դիտարկում ենք որպես ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման առավել արդյունավետ միջոց ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ այն երկրների հետ, որոնք ավանդաբար մասնակցում են այս համաժողովի աշխատանքներին: Ապագայում պարտադիր մտադիր ենք մասնակցել այս համաժողովի  հետագա աշխատանքներին, եւ ակնկալում ենք «Բանակի» ձեւաչափի հետագա զարգացումը»,- ասել է Ավետիք Քերոբյանը:

«Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովն անցկացվում է հունիսի 25-ից հունիսի 30-ը ԶՈՒ «Պատրիոտ» կենտրոնում Կուբինկա օդանավակայանում եւ Ալաբինո զորավարժարանում, ինչպես նաեւ բոլոր ռազմական շրջաններում եւ Հյուսիսային նավատորմում: