Հայաստանի շրջանների մեծ մասում  հունիսի 28-ին սպասվում է անձրեւ, տեղ-տեղ հորդառատ բնույթի եւ ապմրոպ՝ ուղեկցվող 20-25 մ/վ արագությամբ հարավարեւմտյան քամով: Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի:

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում  սպասվում է անձրեւ եւ ամպրոպ՝ ուղեկցվող 15-20 մ/վ արագությամբ հարավարեւմտյան քամով:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի լեռներում գիշերը` +10+14, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +31+33,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +10+14, ցերեկը՝ +22+26,

Լոռիում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+28,

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը` +30+34,

Արագածոտնի լեռներում գիշերը` +10+14, ցերեկը՝ +22+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +16+18, ցերեկը՝ +32+34,

Արարատում գիշերը` +17+20, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +10+14, ցերեկը՝ +22+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +17+22, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27,

Արցախում՝  գիշերը` +16+21, ցերեկը՝ +30+35