Արդշինբանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների ծրագիրը և հաճախորդներին ընդունում վերանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գրասենյակներում: Վերանորոգվել են Երևանի Կենտրոն համայնքի Աղասյան և Կենտրոն մասնաճյուղերը, հագեցվել բոլոր պայմաններով՝ հաճախորդներին բարձրակարգ և համալիր ծառայություններ մատուցելու համար:

Մասնաճյուղերում 24/7 շուրջօրյա սպասարկման գոտու առկայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի կատարել բանկային գործարքներ. կանխիկ գումարի մուտքագրում և ելքագրում, վարկերի մարում, տարբեր հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարումներ և բազմաթիվ այլ ծառայություններ:

Հարկ է հիշեցնել Բանկի Մոբայլ բանկինգ հավելվածի մասին, որը բավականին ֆունկցիոնալ է և լայնորեն կիրառվում է Բանկի հաճախորդների համար: Մոբայլ բանկինգ հավելվածը ներբեռնելու և անհրաժեշտ կարգավորումներն անելու համար խնդրում ենք այցելել հղմամբ:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երևանում, 45-ը ՀՀ մարզերում: