ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հուլիսի 17-19-ին կգործուղվի Ռուսաստան:

Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի հուլիսի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով)՝ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի կառավարության, Ռուսաստանի Դաշնության օդային տրանսպորտի դաշնային գործակալության և «Ավիակոմպանիա ԱԶԻՄՈՒՏ» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով»: